‘Անդրեա Բոչելի. «Ինքս եմ զանգահարել Կլաուդիո Ռանիերիին»’

2321

«Քինգ Փաուեր» մարզադաշտում իտալացի տենորի ելույթի միտքը երզչին է պատկանում:

«Անկեղծ ասած, ինձ չեն կանչել: Ես ինքս եմ զանգահարել Ռանիերիին: Նրա համարն ինձ տվել է Խավիեր Ձանետին, այնպես որ, ես զանգահարեցի և ասացի. «Սա Բոչելին է: Ես կցանկանայի ելույթ ունենալ Ձեզ մոտ»:

Նա շատ երջանիկ էր: Նա ի ծնե էլեգանտ մարդ է: Իսկ դրանից հետո ամեն ինչ արեցին իմ մենեջերը և ակումբը:

Իմ կիրքը ֆուտբոլի նկատմամբ անսահման է: Այն սկսվել է դեռ մանուկ հասակում: «Լեսթերը» մաքուր ֆուտբոլի անհավանական օրինակ է: Փոքր թիմը դարձավ հզոր` շնորհիվ ոգու ուժի: Սա կյանքի դաս է. այնտեղ, որտեղ կա կամք, կա նաև ճանապարհ»,- Բոչելիի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Բոչելին երեկ  ելույթ է ունեցել «Քինգ Փաուեր» մարզադաշտում՝ «Լեսթեր» – «Էվերթոն» խաղից առաջ:

Անդրեա Բոչելին «Ինտերի» երկրպագու է:

Նախորդ հոդվածը‘Ջեյմի Կարագերը կազմել է ԱՊԼ խորհրդանշական հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Կրկին ֆուտբոլիստ է մահացել խաղադաշտում’