‘Անդրես Ինյեստա. «Բարսելոնան» որոշակի կախվածություն ունի Մեսիից’

1017

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան անդրադարձել է թիմի կախվածությանը Լիոնել Մեսիից:

«Այսօր եւ վաղը կտեսնենք, թե կկարողանա արդյոք Մեսին խաղալ ՊՍԺ-ի հետ: Ամեն ինչ կախված է միայն Մեսիից, թե ինչպես նա իրեն կզգա:

Անկասկած, «Բարսելոնան» որոշակի կախվածություն ունի Մեսիից, որովհետեւ նա մեր թիմի համար շատ կարեւոր խաղացող է:

Ինչ վերաբերում է առաջիկա խաղին, ապա ՊՍԺ-ն շատ լուրջ մրցակից է: Այդ իսկ պատճառով կիսաեզրափակիչ դուրս գալու համար մենք պետք է գործնականում իդեալական հանդիպում անցկացնենք»,- ասել է Ինյեստան:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ՊՍԺ հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում: Առաջին հանդիպումն ավարտվել է 2:2:

Նախորդ հոդվածը‘Ոստիկաններն Արմեն Մարտիրոսյանին ծեծել են, Րաֆֆի Հովհաննիսյանն ուշագնաց է եղել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ուղիղ եթեր Բաղրամյան պողոտայից ‘