‘Անխել դի Մարիայի սիրելի թիվը 7-ն է ‘

865

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Արգետնինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան ասել է, թե ինչու է ընտրել 7 համարի մարզաշապիկը: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:

«Կարող էի այլ համարով մարզաշապիկ վերցնել, օրինակ` 9: Սակայն ես ցանկանում էի վերցնել 7 համարի մարզաշապիկը, քանի որ գիտեի, թե ինչ մեծության աստղեր են հանդես եկել այդ մարզաշապիկով:

Բացի այդ, ես այդ նույն թվով մարզաշապիկով հանդես եմ գալիս նաև Արգենտինայի ազգային հավաքականի կազմում»,- հայտարարել է արգենտինացի կիսապաշտպանը:

Նախորդ հոդվածը‘Անգլիայի պրեմիեր լիգա. Հանդիպումներ, որոնք պետք է անպայման դիտել ‘
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 1-ին Իսպանիայում կկայանա «Մեսսի» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)’