‘Անկարգություններ Վարշավայում. 50 մարդ վիրավորվել է’

953

Երեքշաբթի Վարշավայում երկրի Անկախության օրվա առթիվ երթն ավարտվել է բախումներով ոստիկանության և ցուցարարների միջև: Վիրավորվել է 50 մարդ, որոնց կեսը՝ ոստիկաններ:

Բախումներն սկսվել են այն ժամանակ, երբ ակցիայի մի խումբ մասնակիցներ, ինչպես հաղորդվում է՝ ծայրահեղ աջ խմբավորումների անդամներ, դեմքները ծածկած, դուրս են եկել երթից և սկսել են քարեր նետել ոստիկանության ուղղությամբ:

Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվել է 300 մարդ: Ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ:

Նոյեմբերի 11-ին Լեհաստանը նշում է պետական ինքնիշխանության վերականգնումը. Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում այն տարածքները, որոնք ավելի քան 120 տարի բաշխված էին Ռուսական կայսրության, Պրուսիայի և Ավստրո-Հունգարիայի միջև, միավորվեցին, այսպես կոչված՝ Լեհական երկրորդ հանրապետության կազմում:

Չորրորդ տարին անընդմեջ այս երթերն ավարտվում են բռնություններով ու անկարգություններով: Հաղորդում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նախնական հայացք՝ ԱԽՏՀ պեկինյան գագաթնաժողովին’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ եւ Չինաստանը պայմանավորվել են խուսափել ռազմական բախումներից’