‘Անկուշտները. ՃՈ-ն տեսախցիկներ է տեղադրում խաչմերուկներից դուրս’

1578

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:  

Մասնավորապես, 2014 թ. նոյեմբերի 17-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում և վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.  

1. Ագաթանգեղոս փողոց-Խորենացի փողոց

2. Մհեր Մկրտչյան փողոց-Խորենացի փողոց

3. Բաղրամյան պողոտա՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի հատված:    

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նշենք, որ ՃՈ-ն սկսել է տեսախցիկներ տեղադրել նաև խաչմերուկներից դուրս՝ փողոցների մեջտեղում: Այս հաղորդագրությունից պարզ է դառնում, որ երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկ է տեղադրվելու Բաղրամյան փողոցում՝ Չեխովի անվան դպրոցի մոտ: Նման մի տեսախցիկ էլ տեղադրված է Կիևյան փողոցում՝ «Արցախբանկի» դիմաց:

Նախորդ հոդվածը‘Մոուրինիո. « Ես վայելում եմ ֆուտբոլը, բայց այդ վայելքի մի մասը անընդհատ ավելի ու ավելի լավը դառնալն է»’
Հաջորդ հոդվածը‘Նարեկ Սարգսյանը որոշել է աղավաղե՞լ Ստեփանակերտի ճարտարապետությունը’