‘ Անտուան Գրիզման. «Նոյերը հզոր դարպասապահ է, ով աշխարհի 2014 թվականի չեմպիոն է դարձել»’

1171

Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Անտուան Գրիզմանի կարծիքով` տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը բոլորից շատ արժանի է Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը:

Ընդ որում, ֆրանսիացի ֆուտբոլիստը նշել է, որ չի մտածում, թե մյուս հավակնորդներն արժանի չեն ստանալ պատվավոր մրցանակը:

«Առաջին հերթին նախապատվություն եմ տալիս Մանուել Նոյերին և դեմ չեմ արտահայտվում մյուս երկու հավակնորդներին: Նոյերը հզոր դարպասապահ է, ով աշխարհի 2014 թվականի չեմպիոն է դարձել: Այնպես որ, Մեսսիի և Ռոնալդուի դեմ ոչինչ չունեմ, բայց «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա Մանուել Նոյերը»,- Marca-ն մեջբերում է Գրիզմանի խոսքեր

Նախորդ հոդվածը‘Գ.Ջհանգիրյան. Ի՞նչ լիազորություններ է ՀՀ-ն վերահասցեագրում ԵՏՄ-ի կառավարման մարմիններին’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Հանգանակությունների շարժը՝ ՀՀ իշխանությունների հանդեպ Սփյուռքի վերաբերմունքի հայելի’