‘Անրին համաձայնել է գլխավորել «Բորդոն»’

1186

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հռչակված Թիերի Անրին պատրաստ է զբաղեցնել «Բորդոյի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է RMC Sport-ը:

Օգոստոսի 17-ին ֆրանսիական ակումբը հայտարարել է ուրուգվայցի մասնագետ Գուստավո Պոյետի ժամանակավոր հեռացման մասին:

Նա քննադատել էր «Բորդոյի» ղեկավարությանը հարձակող Գայտան Լաբորդեին առանց իր համաձայնության վաճառելու համար:

Հաղորդվում էր, որ մեկ շաբաթից Պոյետի հետ բանակցություններ կվարվեն նրա հետագա ճակատագրի վերաբերյալ:

Թիերի Անրին համարվում է գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն և արդեն համաձայնության է եկել ակումբի ղեկավարության հետ: Հիմա նրա թեկնածությունը պետք է հաստատվի ակումբի սեփականատիրոջ կողմից:

Անրին, հիշեցնենք, 2016 թվականից ընդգրկված է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի մարզչական շտաբում, որի հետ նվաճել է աշխարհի 2018 թվականի առաջնության բրոնզե մեդալները:

Նախորդ հոդվածը‘Տեղեկատվական պատերազմներ. Զգոն եղեք, ստուգեք ցանկացած տեղեկություն’
Հաջորդ հոդվածը‘Ահաբեկիչ երեխաներ. հավատարմության երդում ԻՊ-ին’