‘Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը հանդիպել է ամենացածրահասակի հետ’

1194

Թուրք Սուլթան Քյոսենը, որը ճանաչվել է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը, հանդիպել է նեպալցի Չանդրա Դանգիի հետ, որը համարվում է մոլորակի ամենացածրահասակ բնակիչը: Քյոսենի հասակը 251 սմ է, Դանգիինը՝ 54,6 սմ:

Սա մարդկության ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ ներկայացուցիչների առաջին հանդիպումն է, որը կայացել է Լոնդոնում, Գինեսի ռեկորդների Օրվա և Գինեսի ռեկորդների գրքի 60-ամյակի առթիվ:

Գինեսի ռեկորդների Օրը նշվում է արդեն տասներորդ անգամ:  Փոխանցում է gazeta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Նյու Յորքի երկնաքերի 69—րդ հարկից կարողացել են իջեցնել ապակի լվացողներին’
Հաջորդ հոդվածը‘«Եռյակ». Արտաքին վտանգի դեպքում անվերապահորեն կանգնած ենք ԼՂՀ եւ Հայաստանի անվտանգության պաշտպանության դիրքերում’