Աշխարհի 2-րդ ռակետը բաց կթողնի US Open-ը

403

Աշխարհի երկրորդ ռակետ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը չի մասնակցի թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությանը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

25-ամյա թենիսիստն US Open-ը բաց կթողնի վնասվածքի պատճառով։ Հունիսի սկզբնամասում նա կրնկի ծանր վնասվածք էր ստացել «Ռոլան Գարոսում» իսպանացի Ռաֆայել Նադալի հետ մրցախաղի ժամանակ։ 

US Open-ի հիմնական փուլում Զվերևին կփոխարինի ամերիկացի Ստեֆան Զոզլոն։ Մրցաշարը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը։

Հիշեցնենք, որ 2020-ին Ալեքսանդր Զվերևը խաղացել է ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում։

Նախորդ հոդվածըՀունահռոմեական ոճի ԵԱ․ Նազարյանը՝ չեմպիոն, Սուրեն Աղաջանյանը՝ արծաթե մեդալակիր
Հաջորդ հոդվածըIMAX-ն արգելել է ռուսաստանյան ֆիլմերի ցուցադրությունը