‘Աշխարհում մուլտիմիլիոնատերերի ամենամեծ խտությունը Հոնկոնգում է’

1071

Հոնկոնգն աշխարհի առաջատարն է՝ այդտեղ բնակվող մուլտիմիլիոնատերերի խտության ցուցանիշով: Այդ մասին վկայում են հետազոտության արդյունքները, որոնք անցկացրել են սինգապուրյան Wealth-X ընկերությունը և շվեյցարական UBS բանկը:

Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր ունեն 30 մլն և ավելի գումար: Նման մարդկանց թիվը Հոնկոնգում 3335 է: Այդպիսով՝ յուրաքանչյուր մեկ միլիոն բնակչին «բաժին է ընկնում» ավելի քան 460 մեծահարուստ: Դա 20 անգամ գերազանցում է աշխարհի միջին ցուցանիշը, նշվում է զեկույցում:

Հոնկոնգցի մեծահարուսների մեկ քառորդը կանայք են, ինչը նույնպես ռեկորդ է: Ուշագրավ է, որ նրանց 9 %-ը կարողություն է դիզել անշարժ գույքի միջոցով:

Ընդհանուր առմամբ՝ հետազոտողներն Ասիայում հաշվել են 46 635 մարդու, ում կարողությունը 30 մլն դոլարից անցնում է: Առաջատար եռյակում են Ճապոնիան (14 720), մայրցամաքային Չինաստանը (11 070) և Հնդկաստանը (8595): Փոխանցում է  ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Հեյգլը՝ ԻՊ-ի մասին. Նման կազմակերպության հետ մենք դեռ երբեք չէինք բախվել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ փորձագետները ԿԺԴՀ-ում պլուտոնիումի արտադրության լաբորատորիայում նոր աշխուժություն են նկատում’