Աշոտ Սարգսյան. Հուսադրող մի ակնթարթային մտորում…

1032

Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքում գրում է.

«Արցախյան վերջին խայտառակ պատերազմից հետո կատարված ընտրություններում խորհրդարան մտան այն ուժերը, որոնք այդ նույն խայտառակության աղետալի հետեւանքների անվիճելի հեղինակներն են։ Սա շատերին հիմք տվեց նման ընտրության համար մեղադրանքների սլաքն ուղղել Հայաստանի ժողովրդին, ու դժվար է դրա դեմ որեւէ բան ասել։

Եւ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ նաեւ հետեւյալը.

Քաղաքականությամբ զբաղվողները 99%-ի դեպքում համաժողովրդական շարժումներ են գոյացնում, հեղափոխություններ իրականացնում, իշխանության հասնում ԶԳԱՑԱԿԱՆ հիմքով՝ պարզագույն ամբոխահաճ կարգախոսներով հասարակության ազգային ու հայրենասիրական, սոցիալական զգացումները, հույզերը թիրախավորելով։

Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում աննախադեպ ծավալներով, ընդգրկումով եւ տեւականությամբ երկու համաժողովրդական շարժում է ծավալվել՝ սկսվելով մեկը 1988-ից, մյուսը՝ 2007-ից։ Երկուսն էլ՝ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ հիմքով՝ կտրականապես մերժելով նույն ամբոխահաճությունը, մարդկանց ազգային, հայրենասիրական, սոցիալական զգացումները շահագործելը։

Որեւէ մեկը կարո՞ղ է հիշել գեթ մեկ այսպիսի ցայտուն օրինակ այլ մի ժողովրդի պատմությունից՝ ոչ թե 30, այլ թեկուզ 100-200 տարվա կտրվածքով»։

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. «Երկուսն էլ մի բոյի»
Հաջորդ հոդվածըՄարիամ Ղարագյոզյան. Ի՞նչ են ուզում միմյանցից այս մարդիկ