‘
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը վստահ է, որ «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը պետք է պետք է դառնա անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը:
«Վան Դեյկը հիանալի խաղ ցուցադրեց: Նա այն խաղացողն է, որն ամբողջ թիմին ստիպում է իրենց անվտանգ զգալ: Վան Դեյկը 4 պաշտպանի աշխատանք է կատարում:
Կարծում եմ՝ Սերխիո Ռամոսն ու Ռաֆայել Վարանը վերջին շրջանում աշխարհի լավագույն պաշտպաններն են եղել, բայց կասկած չկա, որ վան Դեյկը կհամալրի նրանց շարքերը:
Հոլանդացին կարող է լինել թիմի առաջատարը, նրա աշխատանքը պաշտպանությունում հիանալի է: Նա փոխանցումներ է կատարում, ինչպես կիսապաշտպանը: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է մոտենալ նրան»,- Նևիլի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա պաշտպանն ԱՊԼ-ի 33 հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
‘