ԱՊՀ մասնակից երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը

271

ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուգում։

Այդ մասին տեղեկացրել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ «Վլադիմիր Պուտինը իր գործընկերներին դեկտեմբերի 26-ին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ, որպեսզի վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ ոչ պաշտոնական պայմաններում հրատապ հարցեր քննարկեն, կարծիքներ փոխանակեն»։

«Ինձ համար՝ որպես ԱՊՀ գլխավոր քարտուղարի, իհարկե, կարևոր է, որ բոլոր այդ հանդիպումները, բոլոր այդ քննարկումներն ուղղված լինեն Անկախ պետությունների համագործակցության հետագա պահպանմանը և ամրացմանը։ Դա ընդհանուր ցանկություն է, ընդհանուր նպատակ, ինչն առկա է մեր փոխգործակցության մեջ՝ ոչ միայն պահպանել Համագործակցությունը, այլև կատարելագործել նրա գործունեությունը, բարձրացնել արդյունավետությունը»,- հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դեպքերով Արևմուտքը «կրակեց սեփական ոտքին»
Հաջորդ հոդվածըSinquefield Cup. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ