‘ Ապրիլից Ուկրաինայում աշխատանքից ազատվել է ՆԳՆ 20 հազար աշխատակից’

836

Ընթացիկ տարվա գարնանից Ուկրաինայի ՆԳՆ-ում աշխատանքից ազատվել են  ավելի քան 20 հազար միլիցիոներներ: Այս մասին ուկրաինական «Ինտեր» հեռուստալիքի եթերում հայտարարել է ՆԳՆ ղեկավարի խորհրդական Զորյան Շկիրյակը:
«Ապրիլի ընթացքում ներքին գործերի նախարարությունում պաշտոնանկ է արվել ավելի քան 20 հազար միլիցիոներ: Դրանցից առնվազն 4 հազարը նրանք են, ովքեր խախտել են երդումը եւ չեն համապատասխանում իրավապահ մարմինների աշխատակցի «կանոններին»»,- ասել է նա:
Նախարարի խորհրդականի խոսքով՝ գերատեսչությունում մտադիր են փոխել աշխատանքը, արդեն կատարված է փաստաթղթային բազայի նախապատրաստումը: «Ես մտածում եմ, որ մինչեւ 2017թ. այս փոփոխությունները արդեն կլինեն»,- նշել է Շկիրյակը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, ՆԳՆ բարեփոխումների արդյունքում անձնակազմի կրճատումը կարող է կազմել 30-40 տոկոս: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ տեսուչները դիտական թռիչք են իրականացնելու Ռուսաստանի տարածքի վրա’
Հաջորդ հոդվածը‘Բուրկինա-Ֆասոյում ժամանակավոր նախագահ է ընտրվել’