‘Ապրիլի 23-ին System of A Down-ը համերգով հանդես կգա Երևանում (լրացված)’

1212

Սերժ Թանկյանը և իր System of A Down խումբը 2015թ. ապրիլի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանդես կգան համերգով: Այս մասին տեղեկանում ենք System of A Down-ի կայքից: Երևանյան համերգով խումբը կավարտի եվրոպական շրջագայությունը: Նախնական տեղեկություններով մուտքը ազատ է: Ապրիլի 20-ին Սերժ Թանկյանը համերգով հանդես կգա Մոսկվայում, իսկ մինչ այդ համերգներ են նախատեսված Լիոնում, Բրյուսելում, Ամստերդամում:

Նշենք, որ սա աշխարհահռչակ խմբի առաջին համերգն է Հայաստանում: Մինչ այդ համերգներով հանրապետությունում ելույթ էր ունեցել միայն Սերժ Թանկյանը: Հիշեցնենք, որ խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ),Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ), Դարոն Մալաքյանը (Տարոն Մալախյան) (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (Շավարշ Օդաջյան) (բասս կիթառ)։

Նախորդ հոդվածը‘Մեսսի. «Շնորհակալություն, որ միշտ ինձ հետ եք» ‘
Հաջորդ հոդվածը‘ Կլոպը կարող է գլխավորել «Լիվերպուլ»-ը’