‘Առանձնազրույցն ավարտվեց, հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով’

1640

Փաշինյան-Ալիեւ հանդիպումը շարունակվում է ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Հիշեցնենք, որ այսօր Ավստրիայի մայրաքաղաքում, ժամը 14-ին մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ ընդլանված կազմով հանդիպումը:

Մոտ մեկ ժամ առաջ Կարապետյանը փոխանցել էր, որ ընդլայնված կազմով հանդիպումն ավարտվել էր, որից հետո մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը: 

Նախորդ հոդվածը‘Անկանխատեսելի Ուկրաինա’
Հաջորդ հոդվածը‘Ավարտվել է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը’