‘Առաջիկա գիշեր Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի’

1648

Առաջիկա գիշեր Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի: Նոյեմբերի 4-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի վարիչ Գագիկ Սուրենյանը, հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նրա խոսքով, այժմ հյուսիս-արևելքից  Հայաստանին է մոտենում սառը մթնոլորտային ճակատ, ինչի հետևանքով երկրի հյուսիսային շրջաններում (Շիրակ, Լոռի, Տավուշ և Գեղարքունիք) արդեն ձյուն է տեղում: Նա նաև նշել է, որ արդեն օրվա երկրորդ կեսին Հայաստանի տարածքի մեծ մասում կլինեն տեղումներ` ձյան տեսքով: «Առաջիկա գիշեր կարձանագրվի օդի ամենացածր ջերմաստիճանը, այն դարձյալ կնվազի 3-4 աստիճանով: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում և Վայոց ձորում կարձանագրվի -14 աստիճան, Լոռիում` -10, Տավուշում` -8, Սյունիքում` -3-9, Երևանում` -3-5, նշել է նա:

Սուրենյանը նաև նշել է, որ արդեն նոյեմբերի 6-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով և նոյեմբերի երկրորդ կեսին կհասնի հայաստանյան նոյեմբերի համար սովորական նորմային: «Ցուրտ նոյեմբերը անոմալ երևույթ չէ, 2007 թվականին նոյեմբերը բավականին ցուրտ է եղել», — եզրափակել է նա:

Նախորդ հոդվածը‘Էթյեն Մահչուփյան. Էրդողանի այցը Երևան հնարավոր չեմ համարում’
Հաջորդ հոդվածը‘Սուարես. « Իմ խաղը չհամակարգված էր և անփույթ»’