‘«Առաքելություն» կուսակցությունը միանում է իշխանափոխության պահանջին. Հայտարարություն’

1673

Տեւական ժամանակ է, ինչ սահմանադրական փոփոխությունների թեման դրվել է շրջանառության մեջ, անգամ իրականացվել են մարզային «քննարկումներ»՝ հանրային գիտակցության մեջ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու սցենար ներարկելու նպատակով: Թե ինչո՞ւ է իշխանությունը ցանկանում անցում կատարելխորհրդարանական կառավարման մոդելին՝ ակնհայտ է կարծես թե բոլորին:

«Առաքելություն» կուսակցությունը սահմանադրական փոփոխություններն այս փուլում համարում է ժամանակավրեպ, քանի դեռ անշրջելի իրականություն չի դարձել գործող Սահմանադրության՝ ՀՀ-ՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ դրույթը:

Հարկ ենք համարում արձանագրել հատկապես հետեւյալը.

Կառավարման նախագահական, կիսանախագահական եւ խորհրդարանական մոդելների առավելություններն ու թերություններն առ ոչինչ են, քանի որ էական չէ՝ ընտրակեղծիքներով ու թվանկարչությամբ «ընտրված» նախագահն է կառավարում երկիրը, թե՞ նույն կերպ «ընտրված» խորհրդարանական մեծամասնության ղեկավարը

Իսկ առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ միայն 2015թ փետրվար-մարտ ամիսներին վերջնական տեսակետ ներկայացնելու՝ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը խիստ անբնական է, քանզի հենց նա է հիշյալ գործընթացի նախաձեռնողը: Ավելին՝ մինչ 2015 թ փետրվար-մարտ ամիս ժամանակահատվածն այլ կերպ, քան «խարդավանքների թայմ-աութ» դժվար է անվանել, որի ընթացքում իշխանությունները փորձելու են տարրալուծել-կասեցնել սահմանադրական փոփոխություններին հնարավոր ընդդիմադիր լայն կոնսոլիդացիան:

«Առաքելություն» կուսակցությունը հայտարարում է.

Սահմանադրական հանաքվեի միջոցով իշխանության հավերժացման փորձը կանխելու ամենաիրական ուղին ներկա իշխանությունների պաշտոնաթողությունն է:

Նախորդ հոդվածը‘Роспотребнадзор-ի կարծիքով՝ ոջիլների տարածման մեղավորը սելֆին է ‘
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանի և «Հանովերի» թուրք ֆուտբոլիստի միջև ընդհարում եղել է նաև 2009-ին (տեսանյութ)’