‘Առաքել Մովսիսյանն ազատ է արձակվել. «Շատ շնորհակալ եմ Ազգային անվտանգությունից». Տեսանյութ’

2577

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ հայտնի Շմայս անունով, գիշերն ազատ է արձակվել:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մովսիսյանն ասել է, թե գոհ է Ազգային անվտանգության ծառայության աշխատանքից եւ որ իրեն տարել են ԱԱԾ օրենքի տառին համապատասխան։

«Ազգային անվտանգությունը ներխուժեց մեր բնակարան՝ իրենց ամեն ինչով։ Որտեղ ինչ ունեի, օրենքի տառին համապատասխան ստուգեցին։ Այնտեղ կային օրինական միավորներ՝ իմ ատրճանակները։ Մի հատ անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են, ոչ մի երեխա նաև չի վախեցել տանը։ Հարցրել են աղջկաս՝ «զենք կա՞ տանը», ասել է՝ «այո՝ հենա սեյֆի մեջ դրած»։ Ես տանը չեմ եղել ինձ կանչել են, պանիխիդա էին։ Օրենքի տառին համապատասխան ստուգել են: Ես շատ շնորհակալ եմ Ազգային անվտանգությունից, նախկինում նման բան չի եղել, վայրագություններ է այն ժամանակ եղել, իմ ողորմածիկ եղբոր տանը բերին զենք գցին, թուղթ գցին։ Ես օրինականից բացի ինչ ունեցել եմ, տարել, հանձնել եմ, ոչ մի միավոր չեմ թողել, ես շատ շնորհակալ եմ մեր այս կառույցից, որ օրենքի տառին համապատասխան արել են»,- ասել է Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ազգային անվտանգության ծառայությունը «որոշակի գործողություններ» է կատարել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի առանձնատանը եւ վերման ենթարկել նրան:

 

Նախորդ հոդվածը‘Լոնդոնում անհանգստացած են Պուտինի և Թրամփի հանդիպման հեռանկարից’
Հաջորդ հոդվածը‘Խուզարկություններ են կատարվել զորամասի հրամանատարի աշխատասենյակում, ԵԿՄ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում’