‘Ասանժ.Կատալոնիայում հանրաքվեի 700 հազար քվեաթերթիկ են «թռցրել»’

2059

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պնդում է, որ Իսպանիայի իրավապահ մարմինները Կատալոնիայի անկախության հանրաքվեի մոտավորապես 700 հազար լրացված քվեաթեթիկ են խլել:

«Իսպանիայի իրավապահ ուժերի կողմից մոտավորապես 700 հազար քվեաթերթիկ է բռնագրավվել, որոնք չեն հաշվարկվել»,- ասվում է Ասանժի էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը, անկախության օգտին քվեարկել է բնակչության մոտավորապես 90 %-ը:

Փոխանցում է tass-ը:

Նախորդ հոդվածը‘ՌԴ ԱԴԾ-ն Մերձմոսկվայում ձերբակալել է ԻՊ-ի գրոհայինների’
Հաջորդ հոդվածը‘Յոհաննես Հան. ԵՄ-Հայաստան հարաբերությունները բարելավվել են’