‘Ասիական զարգացման բանկ. ՀՀ տնտեսության աճը կդանդաղի մինչեւ 1,6% ‘

1069

Ասիական զարգացման բանկը 2015-ին Հայաստանի համար կանխատեսում է տնտեսական աճի դանդաղում մինչև 1.6%, փոխանցում է ՍիվիլՆեթը:

«Տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները բավական անորոշ են դարձնում Հայաստանի համար տնտեսական կանխատեսումները: Տնտեսական դանդաղումը Ռուսաստանում, որը մասնավորապես պայմանավորված է պատժամիջոցներով և նավթի ցածր գնով, հավանաբար կհանգեցնեն Հայաստանի տնտեսության էլ ավելի դանդաղման»,- ասված է զեկույցում:

Բանկի մասնագետները նշում են, որ Հայաստանի տնտեսության աճը հիմնականում կապահովեն գյուղատնտեսությունը և ծառայությունները: Պետությունը գյուղական վարկերի ու վառելիքի գների սուբսիդավորման միջոցով կխթանի գյուղատնտեսության զարգացումը: Արդյունաբերության աճի համար անհրաժեշտ ներքին գործոններից է կառավարության՝ արտահանման վրա հիմնված արդյունաբերական զարգացման ռազմավարությունը: Չնայած տնտեսության դանդաղ աճին` Հայաստանում տարեկան գնաճը կկազմի 4.6% 2015-ին և 4.1%` 2016-ին:

Նշենք, որ Հայաստանի պետական բյուջեով նախատեսվում է տնտեսության աճ՝ 4,1%-ի սահմանում:  

Ասիական բանկը Վրաստանի համար 2015թ. կանխատեսում է 2% աճ, Ադրբեջանում կանխատեսվում է 3% աճ:

 

Նախորդ հոդվածը‘Պիկեն՝ իր թիմակիցների՝ Մեսսիի, Նեյմարի ու Սուարեսի մասին’
Հաջորդ հոդվածը‘Գաել Անդոնյան. «Հուսով եմ՝ կարդարացնեմ բոլորի սպասելիքները»(տեսանյութ)’