‘Ավագանու «կոյուղաջրերի» դեպքի գործով քրեական գործ է հարուցվել’

2211

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստի ժամանակ տեղի ունեցած  միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել: Ոստիկանությունում հարուցվելուց հետո գործը փոխանցվել է Քննչական կոմիտեին:

Միջադեպից հետո իրավապահներին հաղորդումներ էին ներկայացրել, թե  «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, թե  Երևանի  քաղաքապետարանը:

Փետրվարի 13-ին ավագանու Երկիր ծիրանի խմբակցության անդամները իրենց հետ բերել էին Նուբարաշենի բաց կոյուղաջրերի նմուշներ՝ ցուցադրելու քաղաքապետին: Տարոն Մարգարյանի հրահանգով ավագանու ՀՀԿ խմբակցության մոտ տասնյակ անդամներ հարձակվել են ԵԾ կանանց վրա եւ սկսել քաշքշել ու հարվածել նրանց: Խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի պնդմամբ, ՀՀԿ-ականներից մեկը նրա նկատմամբ սեռական ոտնձգություն է իրականացրել: 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» կուսակցությունը ԵՄ-ից դուրս գալու կողմնակից է’
Հաջորդ հոդվածը‘Արդյո՞ք սկզբունքային մարդ էր հայտնի հեղափոխականը’