Ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատաքննությունը. «Ազատություն»

552

«Ազատություն»-ը հայտնում է, որ Բաքվում ավարտվել է «ցեղասպանության համար» մեղադրվող, Հակարիի կամրջից հուլիսի վերջին առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատաքննությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդման` այսօրվա նիստին «վկան ցուցմունք է տվել, ապա հրապարակվել են գործում առկա փաստաթղթերը»։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր ավելի վաղ հաղորդել էին, որ հնարավոր է այսօր «դատախազը մեղադրյալի նկատմամբ պատիժ պահանջի»։

Ըստ APA գործակալության՝ դատախազը դատարանից հավելյալ ժամանակ է խնդրել, նիստը կշարունակվի վաղը՝ նոյեմբերի 7-ին, տեղեկացնում է «Ազատություն»-ը։

Նախորդ հոդվածըԻրանի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի ապամիջուկայնացման ուղղությամբ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» ադամանդների վաճառք է սկսել