‘Ավարտվել է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը’

1924

Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Հիշեցնենք, որ հանդիպումը մեկնարկել է այսօր՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին: Սկզբում հանդիպումն ընթացել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ՝ ընդլանված կազմով:

Ապա տեղի է ունեցել Փաշինյան-Ալիեւ մոտ երկու ժամանոց առանձնազրույց:

Հետո հանդիպումը շարունակվել է ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Հանդիպման արդյունքներով կողմերն ու միջնորդները դեռ հանդես չեն եկել հայտարարությամբ կամ մեկնաբանությամբ:  

Նախորդ հոդվածը‘Առանձնազրույցն ավարտվեց, հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով’
Հաջորդ հոդվածը‘Չի բացառվում, որ Քոչարյանի գործով դատական նիստին մեղադրողը լինի Գլխավոր դատախազը. Ա1+’