‘Ավելի խելացի հիմնավորում չկա՞ր. «ՉԻ»’

1687

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը մերժել է  ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր մանկավարժներին զերծ պահել քաղաքական գործընթացներից: Ընդ որում՝ որպես մերժման հիմնավորում ասվել է, թե համայնքներում կարող են և բավարար քանակի կրթված մարդիկ չգտնել:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Տեղ հասանք: Չէ, եթե խնդիրը «բավարար քանակի կրթված մարդկանց» բացակայությունն է, ապա ՀՀԿ խմբակցությունը պիտի ինքնալուծարվի: Բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն  է, որ իշխանությունների համար իդեալական վիճակ է, երբ ընտրական հանձնաժողովներում հիմնականում հենց դպրոցների ու մանկապարտեզների աշխատողներ են լինում, այսինքն՝ պետական հիմնարկների աշխատակիցներ, որոնք ուղղակի կախման մեջ են պետական կառույցներից: Բայց համաձայնվեք՝ տարօրինակ է, որ ընտրական հանձնաժողովների անդամների համար «կրթված լինելը» պարտադիր է, իսկ թեկնածուների համար՝ ոչ: Թե՞ անպայման մանկավարժները պիտի կեղծեն սեփական անուն-ազգանունը գրել չիմացող թեկնածուների ձայները:

Նախորդ հոդվածը‘Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կրկին դժվարանցանելի է, մնացած ճանապարհները բաց են’
Հաջորդ հոդվածը‘Տ.Հրիսթեա. Եվրամիությունը չի բացառում Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրումը’