Ավստրալիայի բաց առաջնությանն ընդառաջ Նադալը մրցաշարի կմասնակցի

199

Հայտնի են դարձել իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի առաջիկա շաբաթների պլանները ATP-ի մրցաշարերին վերադառնալուց առաջ։

Ինչպես հայտնում է Cadena SER-ը, իսպանացին դեկտեմբերի սկզբին կմեկնի Քուվեյթի իր ակադեմիա, որտեղ կաշխատի մարզումների ինտենսիվության վրա։ Սուրբ Ծնունդից հետո մարզիկը նախատեսում է մեկնել Ավստրալիա։

Նշվում է նաև, որ Նադալը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի մեկ մրցաշարի՝ մինչև 2024 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունը։

37-ամյա իսպանացին 2023 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում վնասվածք ստանալուց հետո մրցաշարերի չի մասնակցել։

Նադալը «Մեծ սաղավարտի» 22-ակի հաղթող է։ Նա նաև իր կարիերայի ընթացքում նվաճել է 92 ATP մենախաղի տիտղոս։

Նախորդ հոդվածըFourFourTwo․ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները
Հաջորդ հոդվածըՊաշտոնական․ «Բավարիան» երկարաձգել պայմանագրերը Նոյերի և Ուլրայխի հետ