Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ՔԿ-ի և ԱԴԾ-ի աշխատակիցների դեմ

196

Ավստրալիան 13 կետով ընդլայնել է հակառուսաստանյան պատժացուցակը՝ դրանում ընդգրկելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի, ԱԴԾ-ի, Գլխավոր դատախազության և դատարանների մի քանի ղեկավարների։

Այդ մասին հաղորդել է ավստրալական ՆԳՆ-ն։

Պատժամիջոցները, որոնք նախատեսում են մուտքի արգելք Ավստրալիա և ակտիվների սառեցում՝ դրանք հայտնաբերելու դեպքում, սահմանվել են ՌԴ ՔԿ առաջին փոխնախագահ Էդուարդ Կաբուրնեևի, ՌԴ ՔԿ փոխնախագահներ Սերգեյ Գորյանովի և Ելենա Լեոնենկոյի, ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչության փոխնախագահ Դենիս Կոլեսնիկովի դեմ։

Բացի նրանցից, սահմանափակումների տակ են հայտնվել արդարադատության փոխնախարար Օլեգ Սվիրիդենկոն, ՔԿ հատուկ գործերով քննիչ Անդրեյ Զադաչինը, դատավորներ Ելենա Լենսկայան, Վիտալի Բելիցկին և Եկատերինա Դորոխինան, դատախազ Բորիս Լոկտիոնովը։

Ցուցակում են հայտնվել նաև ԱԴԾ աշխատակիցներ։

Նախորդ հոդվածըОգնության օրինագիծը չի անցել ընթացակարգային քվեարկությունը ԱՄՆ-ի Սենատում
Հաջորդ հոդվածըՃապոնիան պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ին օգնող երկրների դեմ