‘
Բրազիլիայի մայրաքաղաքում ավտոմեքնեան խոյահարել է նախագահի պաշտոնական նստավայրի դարպասը:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, նստավայրի անվտանգության ծառայության աշխատակիցները ավտոմեքենայի վրա կրակ են բացել: Վարորդը, որ որոշ տվյալներով՝ անչափահաս է, ձերբակալվել է: Նախագահ Միշել Տեմերը հարձակման պահին նստավայրում չի եղել:
Միջադեպը տեղի է ունեցել երկրում ծավալված կոռուպցիոն սկանդալի ֆոնին:
Բրազիլիայի գլխավոր դատախազ Ռոդրիգու Ժանոն Գերագույն դատարանին խնդրել է պետության գործող ղեկավարին կաշառք վերցնելու մեղադրանք ներկայացնել: Դատախազության հայտարարության համաձայն՝ նախագահ Տեմերը կաշառք է ստացել մսի վերամշակման խոշոր ձեռնարկության ղեկավարից:
Փոխանցում է BBC-ն:
‘