‘Ավտովթար Գայի պողոտայում. կան տուժածներ’

1166

Հոկտեմբերի 25-ին, ժամը 02.55-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի սկզբնամասում` Հայկի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 AR 484 պետհամարանիշի (վարորդ Վ. Խ., ծնվ.1955 թ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 55 VM 404 պետհամարանիշի (վարորդ Մ. Մ., ծնվ. 1991 թ.) ավտոմեքենաները, ինչից վերջինս բախվել է ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ ուղևոր Վ. Մ.-ին (ծնվ.1981 թ.) դուրս են բերել հրշեջ-փրկարարները:

Տուժածները տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Նախորդ հոդվածը‘«Աջ սեկտորը» խոստացել է ապահովել ԿԸՀ-ի պաշտպանությունը’
Հաջորդ հոդվածը‘Մազոխիստական սահմանադրություն. «ՉԻ»’