‘Ավտովթար Երևանում. 2 մարդ հիվանդանոցում մահացել է’

1448

Նոյեմբերի 30-ին, ժամը 23.04-ին, ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 NT 127 պ/հ (վարորդ` Ս. Խ., ծնվ. 1979 թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 33 VU 115 պ/հ (վարորդ` Ա. Ի., ծնվ. 1978 թ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր Գ. Ի.-ին (ծնվ. 1958 թ.): Տուժածները տեղափոխվել են  «Սբ. Գր. Լուսավորիչ»  ԲԿ, որտեղ «ՎԱԶ-2107» մակնիշի վարորդ Ա.Ի-ն և ուղևոր Գ.Ի.-ն մահացել են, իսկ Ս.Խ.-ն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին:

Նախորդ հոդվածը‘Ճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Գրիգորյան. Քաղաքական որոշման տրամաբանությունը’