‘Ավտովթար` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. 2 մարդ մահացել է ‘

905

Վանաձոր — Ալավերդի ավտոճանապարհի 19-րդ կմ. հատվածում` Ալավերդիից դեպի Վանաձոր ընթանալիս, «Վոլկսվագեն» մակնիշի 34 PQ 077 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին, որի հետևանքով ուղևորը և վարորդը տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ստացած մարմնական վնասվածքներից երկուսն էլ մահացել են:

Հաջողվել է պարզել նրանցից մեկի ինքնությունը` Գևորգ Հակոբյան, իսկ մյուսն իգական սեռի ներկայացուցիչ է, որի ինքնությունը ճշտվում է: 

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Այս մասին ասվում է քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘ Սեյրան Օհանյանն ու Իվան Վոլինկինը քննարկել են տարածաշրջտանային անվտանգության հարցեր’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ազատության հրապարակը քո՛ տարածքն է’