Արաս Օզբիլիսն ավարտեց կարիերան ու կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում

203

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։

Լրագրողների հետ հանդիպմանը 33-ամյա Օզբիլիսը նաև հայտնել է, որ առաջադրվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը 2023 թվականից էր խաղում «Ուրարտուում», որի հետ նախորդ մրցաշրջանում դարձավ Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ Ակումբային կարիերայի ընթացքում կիսապաշտպանը ելույթ է ունեցել նաև Ամստերդամի «Այաքսում», ռուսական «Կուբանում» ու «Սպարտակում», Ստամբուլի «Բեշիկթաշում», իսպանական «Ռայո Վալյեկանոյում», մոլդովական «Շերիֆում», հոլանդական «Վիլեմ Երկրորդում» և Երևանի «Փյունիկում»։

Հայաստանի հավաքականում Օզբիլիսը 2012-2019-ին անցկացրել է 41 հանդիպում ու դարձել 6 գոլի ու 10 ասիստի հեղինակ։

Նախորդ հոդվածըSofaScore. Չանչարևիչը՝ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խորհրդանշական հավաքականում
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ում դատարանը մերժել է Ռոնալդուին բռնաբարության մեջ մեղադրող կնոջ բողոքը