‘Արարատի ավագանու ԲՀԿ ներկայացուցիչները պահանջում են չեղյալ համարել քաղաքապետի որոշումը’

1909

Արարատ քաղաքի ավագանու 15 անդամներից 8-ը, ովքեր ներկայացնում են «Բարգավաճ Հայաստան»-ը, տեղեկանալով հոկտեմբերի 3-ին Արարատում կայանալիք ոչ իշխանական ուժերի հանրահավաքի իրազեկումն ի գիտություն չընդունելու մասին քաղաքապետի որոշմանը, նախաձեռնել են արտահերթ նիստ՝ ապօրինի այդ որոշումն անվավեր ճանաչելու համար: Ստորեւ ներկայացնում ենք ավագանու անդամների՝ քաղաքապետին ուղղված դիմումը եւ որոշման նախագիծը։

Արարատի քաղաքապետ,
պարոն Հայկ Հայկյանին

 

01.10.2014թ. ստանալով եւ ծանոթանալով քաղաքապետի  սեպտեմբերի 26-ի թիվ-266` 2014թ. Սեպտեմբերի 24-ի Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ներկայացված թիվ Ա-45 իրազեկմամբ առաջարկվող հավաքի ժամանակի եւ/կամ/ վայրի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին որոշմանը եւ համարելով, որ քաղաքապետը դուրս է եկել իր լիազորություններից եւ որոշումը կայացրել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 16-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 5-րդ մասի, 21-րդ հոդվածի խախտումներով, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ իրավական ակտը հրապարակված չի եղել օրենքի պահանջին համապատախան եւ կիրառելի է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 61.1-րդ հոդվածը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 11-րդ, 14-րդ եւ 15-րդ հոդվածներով եւ նկատի ունենալով, որ հարցը լայն հասարակական հնչեղություն է ստացել, սույնով պահանջ է ներկայացվում Ձեզ` 2014թ. Հոկտեբերի 2-ին, ժամը 17:00-ին Արարատի քաղաքապետարանում հրավիրել Արարատ քաղաքի ավագանու արտահերթ նիստ`հետեւյալ օրակարգով

1. Արարատի քաղաքապետի 2014թ. Սեպտեմբերի 26-ի օրենսդրությանը հակա­սող թիվ-266 որոշումը անվավեր եւ առ ոչինչ ճանաչելու  մասին հարցը:

Որոշման նախագիծը եւ հիմնավորումները կցվում են:

Արարատ քաղաքային համայնքի ավագանու անդամներ`

Կարեն Իսկանդարյան
Հենրիկ Գևորգյան
Հովհաննես Գևորգյան
Մարտին Օրդոյան
Կամո Սարգսյան
Ժաննա Տեր-Անտոնյան
Արկադի Ստեփանյան
Սարգիս Մուրադյան

 

ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2014Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 266 ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՎԱՎԵՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՌ ՈՉԻՆՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով Արարատի քաղաքապետի 2014թ. սեպտեմբերի 26-ի թիվ-266` «2014թ. Սեպտեմբերի 24-ի Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ներկայացված թիվ Ա-45 իրազեկմամբ առաջարկվող հավաքի ժամանակի եւ/կամ/ վայրի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին» որոշման` օրենսդրությանը հակասելու հիմքով անվավեր եւ առ ոչինչ ճանաչելու հարցը,

Համարելով, որ խախտվել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, 16-րդ հոդվածը, 18-րդ հոդվածի 5-րդ մասը, 21-րդ հոդվածը, քաղաքապետի որոշումը կայացվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ եւ կիրառելի է նույն օրենքի 61.1-րդ հոդվածը

Արարատի քաղաքային համայնքի ավագանին, 02.10.2014թ. արտահերթ նիստում

ՈՐՈՇԵՑ

  1. Առաջարկել Արարատի քաղաքապետին 2014թ. սեպտեմբերի 26-ի թիվ 266 որոշումը համարել անվավեր եւ ճանաչել առ ոչինչ:

             Արարատ քաղաքային համայնքի ավագանի

Նախորդ հոդվածը‘Իրաքի ռազմական օդաչուները սխալմամբ ԻՊ գրոհայիններին են նետել զինամթերքն ու սննդամթերքը’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանի վարչապետը խոստանում է ընդարձակել ԱՄՆ ռազմական ներկայությունը երկրում’