‘Արդյո՞ք սկզբունքային մարդ էր հայտնի հեղափոխականը’

2617

Հանրահայտ և սկզբունքային հեղափոխական գործիչ Ռուբեն Հակոբյանն լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է. «Ես սխալ եմ արել, չեմ կարողացել մինչև վերջ գնալ 96 թվականին, պետք է գնայինք ու ամեն գնով թույլ չտայինք, որ ընտրությունները կեղծվեին» (1in.am, 19.02.2018):
Խոսք չկա, ազնիվ ապաշխարանք է: Իսկ ազնիվ ապաշխարանքը ենթադրում է, որ ապաշխարողն այլևս նույն սխալը երբեք չի կրկնի: Հիմա հարց է ծագում. եթե քո սխալն ընդունել ես, ապա ինչու՞ ընտրակեղծիքների դեմ մինչև վերջ չես պայքարել նաև 1998 թվականին, նաև 2003 թվականին, նաև 2008 թվականին, նաև 2013 թվականին: Ստացվում է, որ Ռուբեն Հակոբյանի ապաշխարանքը կամ շատ սելեկտիվ է, կամ նա ապաշխարելը դիտում է որպես մարդկանց հիմարացնելու, իսկ Աստծուն ֆռռացնելու միջոց:

Նախորդ հոդվածը‘Ավագանու «կոյուղաջրերի» դեպքի գործով քրեական գործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանակերտը 2018-ին զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրում է ակնկալում ‘