‘Արթուր Ժորժե.«Ներկայիս Հայաստանի հավաքականն ավելի ուժեղ է, քան այն, որի հետ մենք ժամանակին մրցում էինք»’

1673

Պորտուգալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ժորժեն իր տեսակետն է հայտնել Եվրո-2016-ի ընտրական փուլում կայանալիք Պորտուգալիա — Հայաստան խաղի  մասին:

17 տարի առաջ Ժորժեն գլխավորում էր Պորտուգալիայի հավաքականը հենց այն ժամանակ, երբ «եվրոպական բրազիլացիները» ԱԱ-1998 որակավորման փուլում երկու անգամ մրցել են Հայաստանի ընտրանու հետ (3:1, 0:0):

«Չնայած նրան, որ Հայաստանի հավաքականում միշտ հանդես են գալիս ոչ հայտնի ֆուտբոլիստներ, միևնույն է նրանց հետ դժվար է խաղալ։ Ներկայիս Հայաստանի հավաքականն ավելի ուժեղ է, քան այն, որի հետ մենք ժամանակին մրցում էինք։ Այսօր միայն լավ խաղի դեպքում կարող ենք նրանց հետ դրական արդյունք ակնկալել»,– Ժորժեի խոսքերն է մեջբերում պորտուգալական մամուլը։

Հիշեցնենք, որ Պորտուգալիա – Հայաստան մրցավեճը կկայնա նոյեմբերի 14-ին «Ալգարվե» մարզադաշտում։ Այն կցուցադրվի Հ1 հեռուստալիքի ուղիղ եթերում, ժամը 23:45-ին:

Նախորդ հոդվածը‘Լևոն Իգիթյանը արվեստանոցը ուզում է դարձնել փայտի արտադրամաս. Բողոքի ակցիա (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Լապորտա. «Վախկոտ Բարտոմեուն պետք է որ շատ հանդուգն լինի, որ ղեկավարի մի ակումբ, որի լեգիտիմ նախագահը չէ»’