‘Արթուր Սաքունց. Մի օր էլ կհասնեն Օպերայի շենքին ‘

1689

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության դիմումին, որում խնդրվել էր «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու թույլտվություն՝ տեղը «հարթ տարածք ունենալու» համար.

«Հերթը հասավ Զվարթնոց օդանավակայանի շենքին??? Երիտասարդական պալատը, հետո փակ շուկան, դե մի օր էլ կհասնեն Օպերայի շենքին… իսկ հետաքրքիր է, պատմամշակույթային նշանակություն և արժեք ունեցող հուշարձանների-եկեղեցիների, մատուռների, կամուրջների, տաճարների, ամրոցների, տների կոնստրուկցիաները հնացած չեն??? ծաղկողների նկարները, հին գրքերը, մատյանները այլևս հնացած ու մաշված չեն?? իհարկե հնացած են, և այդ հիմնավորմամբ քանդում են, ոչնչացնում են??? իսկ ուր մնաց պատմական, մշակույթային ժառանգության, արժեքների պահպանման, սերունդներին այն փոխանցելու պարտականությունը.. սա ինչ բարբարոս մտածելակերպ է, հանցագործ վերաբերմունք է մարդկության նկատմամբ.. ցեղասպանությունը ոչ միայն մարդկանց նկատմամբ է լինում, այլև պատմական, մշակույթային արժեքների նկատմամբ, քաղաքակրթություն թե բարբարոսություն -հասանք այս հարցադրմանը..»:

Նախորդ հոդվածը‘Գնան ձորն ընկնե՞ն այն լրագրողները, ովքեր իշխանության համար չեն աշխատում…’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկաններն արդեն հարսանիք են սպասարկում’