‘Արմավիրի գյուղացիները բողոքում են. Նրանք փակել են մայրուղին ‘

1826

Արմավիրի մարզի մի քանի գյուղերում հունիսի 12-ին տեղացած կարկուտի հետեւանքները վերացնելու պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են: Վաղարշապատ-Աշտարակ ճանապարհի Մրգաստան գյուղի խաչմերուկում շրջակա մի քանի գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը:
Գյուղացիները պնդում են, որ գյուղատնտեսության նախարարությունն ու մարզպետարանը հակված չեն աջակցել իրենց՝ կարկուտի տված վնասները վերացնելու հարցում: Նրանք պահանջում են 2 տարով սառեցնել բանկերից վերցրած վարկերի վճարումները, տրամադրել հողի ու ջրի վճարի սուբսիդավորում: Ամենակարեւոր պահանջը, որ հնչեցնում են գյուղացիները, տարածքը հակակարկտային կայաններով կահավորելն է:
Հունիսի 12-ին տեղացած կարկուտի հետեւանքով տարբեր հաշվարկներով Արմավիրի մարզի 8 համայնք մինչեւ 100 տոկոսով զրկվել է սպասվող բերքից:

Նախորդ հոդվածը‘Պետբյուջեն 2017-ի հունվար-ապրիլին կատարվել է 11.4 մլրդ պակասուրդով’
Հաջորդ հոդվածը‘Կալանավայրում գդալ կուլ տված քաղաքացին վիրահատվել է News.am’