‘Արմեն Ռուստամյան. Անկախ մեր ունեցած տարբերություններից՝ մեկ բանում համոզված ենք՝ այսպես այլևս շարունակվել չի կարող’

1474

«Հայոց համազգային շարժման այս ընթացքը շարունակվում է և Հայ ազգային կոնգրեսն այսօր իր համագումարն է գումարել և ես պատիվ ունեմ ՀՅԴ գերագույն մարմնի անունից ողջունելու բոլորիդ»: Այսօր Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարի ժամանակ այս մաասին հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Այս համագումարը շատ կարևոր մի ժամանակահատվածում է տեղի ունենում՝ Հայաստանում ընթացող ներքաղաքական և արտաքին քաղաքական լրջագույն գործընթացների մեջ, և ես վստահ եմ, որ համագումարը արգասաբեր իր աշխատանքով կարևոագույն որոշումներ կկայացնի ու կուղղորդի ձեր կազմակերպությունը ավելի ու ավելի  մեր երկրի արտաքին և ներքին մարտահրավեները հաղթահարելու ուղղությամբ: Մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը ՀԱԿ-ի հետ: Մեկ տարի էլ չկա, որ ԱԺ-ում աշխատում ենք միասին, և ունենք բավականին լավ փորձ, հաջողված փորձ համագործակցության: Այդ համագործակցությունը բխել է և բխելու է մեր երկրի առջև կանգնած խնդիրները համատեղ լուծելու մարտավարությունից, մեր անկեղծ ցանկությունից՝ իսկապես երկրում փոխել իրավիճակը: Անկախ մեր ունեցած տարբերություններից՝ մենք մեկ բանում համոզված ենք, որ այսպես այլևս շարունակվել չի կարող, մենք պետք է  մեր երկրիը փոխենք այնպես, որ կասեցվի այս ահագնացող արտագաղթը և մենք կարողնանանք միասին վերադարձնել մեր ժողովրդին մեր հայրենիք և մեր հայրենիքում սկիզբ դնել մի գործընթացի, որ բոլորիս երազած Հայաստանը ունենանք օր առաջ»,- հայտարարեց Ռուստամյանը:

Նա վստահություն հայտնեց, որ այդպիսի համագործակցության բոլոր հիմքերը կան: Ռուստամյանն անդրադարձավ առաջիկա Երևանի ավագանու ընտրություններին՝ նշելով, որ պետք է  օգտագործվի այս պատեհ հնարավորությունը՝ Երևանում ընդդիմության իշխանությունը հաստատելու համար:

«Եթե մենք դա հաջողենք, դա իսկապես կհզորացնի ընդդիմադիր շարժումը ընդհանրապես, ընդդիմության մեջ գործող ամեն քաղաքական ուժին՝ առանձնապես: Մենք գոնե կարող ենք սասանել այս մենիշխանության դրվածքը, որ Հայստանում գոյություն ունի: Ընդդիմությունը նաև առիթ կունենա ցույց տալու, թե ինչպես կարելի է ժողովրդի վստահությունը վայելելով՝ իշխանություն հաստատել առանձին տարածքում, հասնել ավելի արդյունավետ կառավարման, կարգուկանոնի, օրինականության հաստատման, և սա կարծում եմ, առաջին մեծ մարտահրավերն է, որ ընդդիմադիր գործիչներն ու քաղաքական ուժերը պետք է կարողանան ճիշտ գնահատելով իրավիճակը՝ մեր ժողովրդին ուղղորդել, որ այս հանգրվանը կարողանանք հաջողել»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Նա հույս հայտնեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը կկարողանան հետընտրական դաշիք ձևավոորել, ինչի մասին իրենք հայտարարել են: Ռուստամյանը նշեց՝ շատ ուրախ է, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ևս դա կարևորում են ու նման հայտարարություններ արել են:

«Եթե հնարավոր չլինի մեկ անգամից անմիջապես ընտրել ընդդիմադիր քաղաքապետ, դա հնարավոր է կատարել ավագանու ներսում, այդ հետընտրական  դաշինքը ունենալով՝ ունենալ ընդդիմադիր քաղաքապետ: Դեռ ոչինչ կորած չէ, նույն նպատակին կարելի է հասնել առաջիկայում, լուրջ խնդիրներ, ասպարեզ, մեծ հնարավորություն կա օգտագործելու այդ ամենը:  Ողջունելով ձեր համագումարը՝ ձեզ մաղթում եմ արգասաբեր աշխատանք ի շահ մեր ժողովրդի և մեր երկրի»,- եզրափակելով իր ելույթը՝ ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

Նախորդ հոդվածը‘Երեւանի նախընտրական քարոզչության վրա ծախսած գումարով առաջատարը ԲՀԿ-ն է’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Մարգարյան. Հասարակակական-քաղաքական անհատների կոնսոլիդացիան այսօր արդիական է’