‘Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական’

2613

Նոյեմբերի 9-ին և 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով համապատասխանաբար Բելառուսի և Կիպրոսի հավաքականներին:

ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր:

Նրանք են՝ Վարազդատ Հարոյան («Ուրալ», Ռուսաստան), Գաել Անդոնյան, («Օլիմպիկ», Ֆրանսիա), Հովհաննես Համբարձումյան («Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա), Կամո Հովհաննիսյան («Տորպեդո-Բելազ», Բելառուս), Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան (երկուսն էլ՝ «Ստալ», Ուկրաինա), Մարկոս Պիզզելլի («Ալ-Շաբաբ», Սաուդյան Արաբիա), Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Տիգրան Բարսեղյան («Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա), Արաս Օզբիլիս («Բեշիկթաշ», Թուրքիա), Ռուսլան Կորյան («ԲՄԱ-Խաբարովսկ», Ռուսաստան), Սարգիս Ադամյան («Յան Ռեգենսբուրգ», Գերմանիա), Գեղամ Ղադիմյան («Վորսկլա», Ուկրաինա):

Նախորդ հոդվածը‘Ղազախստանն անցնում է լատինատառի’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիա»-ն հաստատեց` 16-ամյա շվեդ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի գերմանական ակումբում’