‘Արքայազն Ուիլյամը կրճատման տակ կընկնի’

992

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, որը ծառայում է Միացյալ Թագավորության ռազմաօդային ուժերում, շուտով գործազուրկ կդառնա, գրում է Mignews կայքը:

Ուիլյամին, որը շուտով հայր է դառնալու, ծառայությունից կազատեն կառավարության՝ բանակի ծախսերը կրճատելու ծրագրի պատճառով:

Բրիտանական իշխանությունները որոշել են հրաժարվել թագավորական օդային ուժերի փրկարար-որոնողական ուղղաթիռների ծառայությունից և 10 տարի ժամկետով պայմանագիր կնքել ամերիկյան ծառայություններից մեկի հետ: Այս միջոցառումները կօգնեն խնայել մոտ 1,5մլրդ ֆունտ:

30-ամյա Ուիլյամն այս ամառ ավարտելու էր ռազմաօդային ուժերի օդաչուի ծառայությունը: Ըստ թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների՝ արքայազնը պատրաստ է նոր ծառայության անցնել թագավորական զինված ուժերում:

 

 

Նախորդ հոդվածը‘«Գրբավիցայի հրեշը» ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 45 տարվա բանտարկության’
Հաջորդ հոդվածը‘«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանի պարը կբեմադրի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի որդին ‘