‘«Արքայական ակումբի» երկրպագուների ոչ մեծ խումբ հարձակվել է Գարեթ Բեյլի մեքենայի վրա (տեսանյութ)’

927

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները Պրեմերայի 28–րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո բավական  դժգոհ են եղել և փորձել են արտահայտել այն։  

«AS» պարբերականը տեղեկացնոմ է, որ «Արքայական ակումբի» երկրպագուների ոչ մեծ խումբ հարձակվել է Գարեթ Բեյլի մեքենայի վրա, երբ ֆուտբոլիստը տուն վերադառնալիս է եղել։

Միաժամանակ, խիստ քննադատության է ենթարկվել  նաև Խեսեն, ում Ռեալի ֆանատները երկար հարցուփորձ են արել կատալոնացիների դեմ խաղի մասին։ Իրավիճակը սրվել է, երբ ֆուտբոլիստն արգելակել է մեքենան և իջեցրել է ապակին։

Երկրպագուների նման պահվածքը քննադատել է Սերխիո Ռամոսը, ում մեքենան հաջորդել է Խեսեին։

«Մարդիկ, ձեր հետ ի՞նչ է կատարվում։ Կարծո՞ւմ եք, ճիշտ եք վարվում»,– ասել է Ռամոսը։։

Հիշեցնենք, որ «Էլ Կլասիկոյում» «Ռեալը» պարտվել է 1։2 հաշվով և այժմ առաջատար «Բարսելոնայից» հետ է մնում 4 միավորով։ 

Նախորդ հոդվածը‘Ջիանի դե Բիազի.«Եթե մենք կիրակի օրը կարողանանք հաղթել, ապա ես շատ երջանիկ կլինեմ»’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալը» 85 տարի չի կարողանում հաղթել «Բարսելոնային»’