‘Աֆղանստանում վոլեյբոլի հանդիպման ժամանակ ահաբեկչության արդյունքում զոհվել է 50 մարդ’

909

Առնվազն 50 մարդ զոհվել է, 60-ից ավելին՝ վիրավորվել Աֆղանստանի արևելքում՝ Պակտիկա նահանգում, վոլեյբոլի հանդիպման ժամանակ կիրակի օրը կատարված ահաբեկչության արդյունքում: Այդ մասին հաղորդել է France-Presse գործակալությունը:

Պակտիկա նահանգի իշխանությունները հաստատել են պայթյունի արդյունքում 50 հոգու զոհվելու փաստը: Իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ 42 մարդ զոհվել է հենց դեպքի վայրում, ևս ութ հոգի՝ հիվանդանոցում: Զոհերի թվում կան նաև երեխաներ:

Նոյեմբերի 23-ին մահապարտ ահաբեկիչը ուրիշ հանդիսատեսների հետ միասին մտել է մարզադահլիճ և գործի դրել պայթուցիկ սարքը: Վոլեյբոլի եզրափակիչ խաղին ընդհանուր առմամբ ներկա է եղել մի քանի հարյուր մարդ: 

Խմբավորումներից ոչ մեկն առայժ չի ստանձնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Կենտրոնական բանկը պնդում է, որ ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը օգտակար է ‘
Հաջորդ հոդվածը‘Չեխիայի նախագահը ամերիկյան գարեջուրն անվանել է կեղտոտ ջուր’