‘Ա. Հովհաննիսյան. Ադրբեջանի կորուստներն այնքան շատ են, որ պաշտոնանկ են արել բրիգադի հրամանատարին’

1989

Ադրբեջանում պաշտոնանկ են արել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մոտ տեղակայված բրիգադի հրամանատարին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Փաստորեն ադրբեջանի կորուստները շատ են ու այնքան շատ, որ բրիգադի հրամանատարին պաշտոնանկ են արել: Հետաքրքիր է այ՞ս կորուստների համար են ազատել պաշտոնից, թե ուղղաթիռը խփելու», — գրել է Հովհաննիսյանը Ֆեյսբուքում:

Ադրբեջանական բանակի բրիգադը համապատասխանում է հայկական բանակի գնդին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ԼՂՀ ՊԲ հատուկ գործողութան ընթացքում հայկական ստորաբաժանումը անցած գիշեր տարհանել է նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների մասունքները եւ ուղղաթիռից կարեւոր մասեր: Գործողության ընթացքում ոչնչացվել են հակառակորդի առնվազն երկու զինվորներ:  

Նախորդ հոդվածը‘Գայլ Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Հայրը ճանաչել է ուղղաթիռից դուրս բերված Ազատ Սահակյանի դին’