‘Ա.Մանուկյան. Մեզ սլաքները երբեք էլ չեն հետաքրքրել, այլ միայն սլաքավարները’

1494

Իշխանական քարոզչամեքենաներից մեկում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի  վերաբերյալ հրապարակման առիթով մենք կապվեցինք վերջինիս հետ, ով այս օրերին Կոնգրեսի պատվիրակության կազմում մասնակցում է Լիսաբոնում ընթացող Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների համագումարին:

Անդրադառնալով հրապարակմանը՝ Արամ Մանուկյանը նշեց. «Նման էժանագին, ստահոդ լուրերով այդ կայքը առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում: Ավելին, սուտն ու կեղծիքը այդ քարոզչամեքենայի կարգախոսն են, ինչը կարգապահ կերպով ընդօրինակել է իր տերերից՝ Բաղրամյան 26-ը զավթած աներ-փեսայից:

Բայց մեզ սլաքները երբեք էլ չեն հետաքրքրել, այլ միայն սլաքավարները: Ավելին, կեղծիքի այս հիստերիան ինձ, մի բան էլ՝ ուրախացնում է: Ինչքան մենք մեր բռնած գործը տանենք առաջ ու խորացնենք, ինչքան մոտենանք վերջնական հաջողությանը, այդքան  բանսարկությունները ավելանալու ու հաճախակիանալու են: Ուրիշ հակամիջոց չունեն՝ ստիպված ստեր են շաղ տալիս: Թեթև տարեք»:

Նախորդ հոդվածը‘Հացի արտադրության ծավալները նվազել են 1.8 %-ով. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Ճիշտ կլիներ, եթե այսուհետ Շարմազանովի պաշտոնը կոչվեր «ՀՀԿ օդատատանիչ». «ՉԻ»’