Ա սերիայի երկու ակումբ հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

192
Dublin , Ireland - 27 September 2022; Eduard Spertsyan of Armenia before the UEFA Nations League B Group 1 match between Republic of Ireland and Armenia at Aviva Stadium in Dublin. (Photo By Ben McShane/Sportsfile via Getty Images)

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում։

«РБ Спорт»-ի հաղորդմամբ՝ բացի «Յուվենտուսից», հայ ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է հետաքրքրվել նաև «Ֆիորենտինան»։ Ակումբները վաղուց են հետևում Սպերցյանին ու արդեն կապ են հաստատել նրա ներկայացուցիչների հետ։ Տրանսֆերը կարող է կայանալ արդեն ձմռանը։ 

Սպերցյանն այս մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 18 հանդիպման, դարձել 7 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ 

Հիշեցնենք, որ ամռանը հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր Ամստերդամի «Այաքսը»։ 

Նախորդ հոդվածըՄեսսին տեղ չունի Opta-ի խորհրդանշական հավաքականում
Հաջորդ հոդվածըԵվրո-2024-ի ընտրական փլեյ-օֆֆի զույգերը