Ա Սերիայի 2 ակումբ ցանկանում է ձեռք բերել Նաիր Տիկնիզյանին

222

Իտալական Ա Սերիան ներկայացնող «Լացիոն» ու «Բոլոնիան» հետաքրքրված են Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» 24-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով, հաղորդում է Tuttomercatoweb-ը։

Տիկնիզյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021թ․ ամռանը 5,5 միլիոն եվրոյի դիմաց։

Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ այս մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՖելիքսի գոլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» «Աթլետիկոյի» դեմ խաղում(տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԵվրո-2024-ի ֆավորիտները