‘Ա Սերիա. «Յուվենթուս»-ը հաղթեց «Նապոլի»-ին (տեսանյութ)’

701

Ա Սերիայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Նապոլի»-ն սեփական հարկի տակ ընդունեց առաջատար «Յուվենթուս»-ին:

Խաղի 25-րդ րոպեին տանտերերի դարպասապահ Ալեքս Մերետը վերջին հույսի խախտում թույլ տվեց «ծեր սինյորա»-ի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ ու հեռացվեց խաղադաշտից: Կարլո Անչելոտին հարկադրաբար փախարինում կատարեց՝ Արկադիուշ Միլիկի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Օսպինային: Նշանակված տուգանային հարվածը հստակորեն իրացրեց Միրալեյմ Պյանիչը՝ 0:1:

39-րդ րոպեին թուրինյան ակումբի առավելությունը կրկնապատկեց Էմրե Ջանը: Երկրորդ խաղի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, ձեռքով խաղի համար երկրորդ դեղինն ստացավ ու խաղադաշտից հեռացվեց առաջին գոլի հեղինակը՝ Պյանիչը: Նեապոլիտանական ակումբը, զգալով, որ կորցրածը ետ բերելու անսպասելի հնարավրություն է ստացել, նետվեց առաջ ու պարգևատրվեց 61-րդ րոպեին՝ Խոսե Կալյեխոնի ջանքերով:

83-րդ րոպեին նեապիլտանական ակումբը 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ, սակայն Լորենցո Ինսինյեի հարվածից հետո գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից:

Այս խաղից հետո «Յուվենթուս»-ը 72 միավորով գործնականում անհասանելի է դարձել մրցակիցների համար, իսկ «Նապոլի»-ն 56 միավորով 2-րդն է:

«Նապոլի» — «Յուվենթուս»՝ 1:2

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչը դարձել է «Լոս-Անջելես Գելաքսիի» ավագը’
Հաջորդ հոդվածը‘Մրցաշրջանի վճռորոշ հատվածում Գվարդիոլան նոր գլխացավանք ունի’