Ա Սերիա. «Յուվենտուսը» հաղթեց «Նապոլիին»

314

Իտալական Ա Սերիայի 15-րդ տուրի բացման խաղում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալեց գործող չեմպիոն «Նապոլիին»: Հանդիպման միակ ու հաղթական գոլը խփեց կենտրոնական պաշտպան Ֆեդերիկո Գատին, որը հաղթական գոլի հեղինակ դարձել էր նաև նախորդ տուրի՝ «Մոնցայի» դեմ խաղում:

Մաքս Ալեգրիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 36-ի և շրջանցեց առաջատար «Ինտերին», որն այսօր ընդունելու է «Ուդինեզեին»:

Ա Սերիա, 15-րդ տուր

«Յուվենտուս» — «Նապոլի»՝ 1:0

Ֆեդերիկո Գատի, 51

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը հույս ունի Գազայում պատանդներին ազատագրել մինչև 2024 թ․ սկիզբը
Հաջորդ հոդվածըՌոնալդուն շարունակում է փայլել Սաուդյան Արաբիայում