‘Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի Սենատում’

1129

Հռոմում գտնվող Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Իտալիայի Սենատում հանդիպում է ունեցել Սենատի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լուիջի Մանկոնիի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Իտալիա հարաբերություններին վերաբերող հարցեր: Հատուկ  ուշադրություն է դարձվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը:

Նախագահ Սահակյանը կարևորել է այս ոլորտում Եվրոպայի հետ սերտ համագործակցությունը՝ այս համատեքստում հատուկ ընդգծելով Իտալիայի դերակատարությունը:

Նախորդ հոդվածը‘Կարող է վերականգնվել մի երկու արկղ կոնյակով Ռուսաստանում «հարց լուծելու» հինավուրց, գեղեցիկ ավանդույթը. «ՉԻ» ‘
Հաջորդ հոդվածը‘ԵԱՏՄ-ն մտադիր է հրաժարվել դոլարից ու եվրոյից’