Բայդենը տեղեկացրել է ՆԱՏՕ-ի երկրներում ԱՄՆ ԶՈՒ զորակազմը կրճատելու մասին

207

Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) մասնակից երկրների տարածքներում տեղակայված ամերիկյան զինծառայողների թիվը 90 հազարից կրճատվել է մինչև 80 հազարը 2023-ի ֆինանսական տարում։

Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գրավոր ծանուցմամբ, որը Սպիտակ տունը, ամերիկյան օրենսդրության համաձայն, ուղարկել է Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի առաջնորդներին։

«ԱՄՆ ԶՈՒ մոտավորապես 80 հազար զինծառայողներ ուղարկվել են կամ տեղակայված են Եվրոպայի ՆԱՏՕ-ի երկրներում՝ նաև մեր դաշնակիցներին հանգստացնելու և ռուսաստանյան հետագա ագրեսիան զսպելու նպատակով»,- նշել է ամերիկյան առաջնորդը։

Անցյալ տարի համապատասխան ծանուցման մեջ նշվում է 90 հազար զինծառայողների տեղակայման մասին։ Ընդ որում, Կոսովոյում Անվտանգության միջազգային ուժերի կազմում ամերիկացիների թիվն ավելացել է՝ 488-ից մինչև 578։ Հորդանանում նույնպես ամերիկացի զինվորականների թիվը մեծացել է՝ 3003-ից դառնալով 3188, Լիբանանում՝ 36-ից 76։ Սաուդյան Արաբիայում այդ թիվը նվազել է՝ 2755-ից հասնելով 2088-ի։

Նախորդ հոդվածըԹուրքիան հայտարարել է, որ իր տարածքում թույլ չի տա «Մոսսադի» գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ
Հաջորդ հոդվածըՄեդվեդևը կանխագուշակում է Բայդենի պարտությունն ընտրություններում